.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեային
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից տեղեկանում ենք, որ քննարկվել են փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը և դրանից դուրս գալու ուղիները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը և քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամմերթի հետ:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին: