Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահին
06/03/2013 12:07

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպեց Երևանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի բաժնից: 

Նշվում է, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական և մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևոր ձևաչափ երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ակտիվ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվեել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Նորբերթ Լամերթը բարձր է գնահատել Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը:
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահին