Միհրան Ծառուկյանին սերիալներում մի փնտրեք. Նա ամբողջովին երգերին է տրվել
06/03/2013 20:04

Միհրան Ծառուկյանին սերիալներում մի փնտրեք. Նա ամբողջովին երգերին է տրվել

Երգիչ Միհրան Ծառուկյանին «Դժվար ապրուստ» սերիալից հետո առաջիկայում սերիալներում չենք տեսնի: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ առայժմ զբաղվելու է միայն երաժշտությամբ, հատկապես, որ ազատ ժամանակ գրեթե չունի
«Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեմ, սակայն առաջիկայում զբաղվելու եմ երգարվեստով, ինչպես միշտ: Հիմա ողջ օրս հագեցած է այդ գործերով, և ազատ ժամանակ կարելի է ասել, չունեմ»,- ասաց նա:

Մ. Ծառուկյանի խոսքով` մարտի 8-ին նա մասնակցելու է համերգի, իսկ մարտ-ապրիլ ամիսներին կներկայացվի նրա նոր տեսահոլովակը:

«Մարտի 8-ին Մարզահամերգային համալիրում համերգ է նախատեսված` Ռազմիկ Ամյանի, Սոֆի Մխեյանի, Քրիստինե Պեպելյանի հետ, ինչպես նաև` մարտ-ապրիլ ամիսների ընթացքում պատրաստ կլինի նոր տեսահոլովակը և երգը: Դանդաղ ռիթմերով երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Ավելին ասել դեռ չեմ ուզում»,- ասաց նա:

Երգիչը ստացել է շրջագայության 10-ից ավելի հրավերներ, որոնց մի մասն ընդունել է: «Կան Եվրոպայից, Ռուսաստանից հրավերներ, առայժմ մտածում եմ: Մենահամերգի հետ կապված ևս առաջարկ կա, բայց չգիտեմ, ինչպես կստացվի»,- ասաց նա:
 

Միհրան Ծառուկյանին սերիալներում մի փնտրեք. Նա ամբողջովին երգերին է տրվել