.jpg)
Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան
Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիսավոր արարողությանը կհաջորդի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Այնուհետև կլինի նախարարների համատեղ մամուլի ասուլիս: