.jpg)
Արթուր Սարկիսով. «Ինձ համար երրորդ հավաքը հաջող անցավ»
Ռուսաստանյան «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջնության վերսկսման նախաշեմին հայտարարել է, որ վերջապես շատ ուրախ է` հարձակման սուր ծայրում, այլ ոչ թե եզրում գործելու համար:
«Ինձ համար երրորդ հավաքը հաջող անցավ,- Սարկիսովի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Ստացվեց մի քանի գոլ խփել, բայց այդ ամենն իրականություն դարձավ թիմային խաղի շնորհիվ: Տղաները շատ լավ օգնեցին: Իսկ ես, վերջապես, սկսեցի խաղալ ոչ թե աջ թևում, այլ առջևում, հարձակման գծում: Սովորական դիրքում ինձ ավելի հարմարավետ եմ զգում: Այստեղից էլ` մեծ թվով պահերը, որոնց արդյունքում սկսեցի գոլեր խփել: Հույս ունեմ, որ կշարունակեմ նույն ոգով և կօգնեմ թիմին` լուծելու մեր ընդհանուր խնդիրները: Բոլորս էլ շատ ուրախ ենք, որ հավաքները հետևում են մնացել: Կարոտել ենք մեր ընտանիքներին ու պաշտոնական խաղերին»: