Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն մարտի 12-ին
06/03/2013 12:38

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն մարտի 12-ին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի և տեղեկատվության բաժնից:

Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:

 

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն մարտի 12-ին