Սեքսը բուժում է գլխացավը և միգրենը
06/03/2013 20:00

Սեքսը բուժում է գլխացավը և միգրենը

Մյունթերի համալսարանի գիտնականները այն եզրահանգման են եկել, որ գլխացավից կամ միգրենից ազատվելու համար դեղահաբեր ընդունելու փոխարեն ավելի լավ է սեքսով զբաղվել:

Սեքսի ժամանակ ուղեղը ստանում է մեծ քանակությամբ էնդորֆին: Բացի հաճույքի զգացողությունից, այս նյութը նաև ցավազրկող է համարվում: Գերմանացի գիտնականները պնդում են, որ էնդորֆինն ավելի արագ և արդյունավետ է ազատում գլխացավից և միգրենից, քան ցավազրկող դեղահաբերը:

 «Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ սեքսուալ ակտիվությունը կարող է կանխարգելել գլխացավը և միգրենը»,- ասել են գիտանականները:

Սա պարզելու համար կատարվել է հետազոտություն, որին մասնակցել է երկու տեսակի գլխացավ ունեցող 400 կամավոր, որոնք երկու տարի է, ինչ փորձում էին ազատվել գլխացավից:

Ինչպես պարզվեց, նրանց 33 %-ը սեքսով էր զբաղվում սուր ցավերի ժամանակ: Միգրենով տառապող 60 %-ի մոտ դրական փոփոխություններ է նկատվել:

Տղամարդկանց սեքսն ավելի շատ էր օգնում (տղամարդկանց 36 %-ը սեքսին իբրև դեղամիջոց էին օգտագործում, ինչն անում էր կանանց 13% -ը):