Մեծ Բրիտանիան կշարունակի սիրիացի ապստամբներին «ոչ մահացու» զենք տրամադրել
06/03/2013 20:49

Մեծ Բրիտանիան կշարունակի սիրիացի ապստամբներին «ոչ մահացու» զենք տրամադրել

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Սիրիայի ընդդիմությանը մատակարարելու է զրահապատ մեքենաներ, զրահաբաճկոն և որոնողափրկարարական սարքավորումներ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:

Վիլյամ Հեյգը Համայնքների պալատում հայտարարել է, որ Բրիտանիան ընդլայնելու է Սիրիայի ազգային կոալիցիային ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը, որոնք ներառելու են էլեկտրական ու ջրի մաքրման սարքավորումներ, ինչպես նաև այնպիսի սարքեր, որոնք ստուգելու են քիմիական զենքի փորձարկման փաստը: Հեյգը միաժամանակ նշել է, որ Մեծ Բրիտանիան հավատարիմ է մնում ԵՄ պատժամիջոցներին, որի մեջ է մտնում նաև Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում կայացրեցին Սիրիա զենք մատակարարելու պատժամիջոցը երկակացնել ևս երեք ամսով: Զենքի պատժամիջոցը հանելուն կողմ էր Մեծ Բրիտանիան, որն անհրաժեշտ է համարում սիրիացի ապստամբներին ավելի ակտիվ օգնություն ցուցաբերելը: Միևնույն ժամանակ Գերմանիան, Բելգիան և մի շարք այլ երկրների գտնում էին, որ չի կարելի թույլ տալ զենք մատակարարել հակամարտության գոտի: 

Մեծ Բրիտանիան կշարունակի սիրիացի ապստամբներին «ոչ մահացու» զենք տրամադրել