Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված
06/03/2013 17:21

Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանդիպել է Վ. Սեդրակյանին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Սիրունյանը:

«Հենց որ նախաքննական մարմնից ստանանք միջնորդության հիմքերը, կբողոքարկենք դատարանի որոշումը: Վ. Սեդրակյանի ինքնազգացողությունը նորմալ է, դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված: Հին հայկական խոսք կա` ցավից, փորձանքից ոչ ոք ապահովագրված չի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը` Վ. Սեդրակյանին վերցնելով երկամսյա կալանքի տակ:  

ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձ պատվիրելու մեջ:

Նախորդող հրապարակում `Վարդան Սեդրակյանը վերցվեց երկամսյա կալանքի տակ

Վարդան Սեդրակյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Փաստաբան. Վ. Սեդրակյանը դուխով, փիլիսոփայորեն է տրամադրված