Մահացել է դերասան Անդրեյ Պանինը
07/03/2013 13:01

Մահացել է դերասան Անդրեյ Պանինը

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ռուս դերասան Անդրեյ Պանինը:

50-ամյա դերասանի մարմինը հայտնաբերել են Մոսկվայի իր բնակարանում: Հարազատները չորս օր շարունակ զանգահարել են դերասանին, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին: Այս առավոտ ծանոթներից մեկը դերասանին գտել է բնակարանում: Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ժամանման պահին Պանինը պառկած էր հատակին ու կյանքի նշաններ ցույց չէր տալիս:

Իրավապահների խոսքով՝ դերասանը, ամենայն հավանականությամբ, ընկել է ու հարված ստացել գլխին: Բնակարանում գողության հետքեր չկան:

Անդրեյ Պանինը ծնվել է1962 թ. Նովոսիբիրսկում: Պանինին մեծ ճանաչում բերեց «Բրիգադա» սերիալը: Նա նաև նկարահանվել է «Կամենսկայա», «Մարտ ստվերի հետ», «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» և այլ ֆիլմերում: Ընդհանուր առմամբ Պանինը նկարահանվել է 70 ֆիլմում: Նա Ռուսաստանի վաստակավոր արտիստ էր: Դերասանը երեք երեխաների հայր էր:
 

Մահացել է դերասան Անդրեյ Պանինը