Ինչ են սիրում նվիրել Արամեն, Միհրան Ծառուկյանը և Արսեն Սաֆարյանը մարտի 8-ին
07/03/2013 20:15

Ինչ են սիրում նվիրել Արամեն, Միհրան Ծառուկյանը և Արսեն Սաֆարյանը մարտի 8-ին

Մարտի 8-ի առթիվ Aysor.am-ը հայ հայտնիներից պարզել է` ո՞ւմ են առաջինը շնորհավորում և ի՞նչ են սիրում նվիրել այս օրը:
Միհրան Ծառուկյանը առաջինը շնորհավորում է ընտանիքի անդամներին` տատիկին, մայրիկին, հարազատներին, հետո ընկերներին: «Որևէ հատուկ ավանդույթ այս օրվա հետ կապված չունեմ: Ամենից հաճախ այս օրը նվիրում եմ ծաղիկներ ու այն, ինչ կարծում եմ, իրենց պետք կգա»,- ասաց նա:

Մարտի 8-ին Մ. Ծառուկյանը Մարզահամերգային համալիրում համերգի է մասնակցելու` Ռազմիկ Ամյանի, Սոֆի Մխեյանի, Քրիստինե Պեպելյանի հետ, ինչպես նաև` մարտ-ապրիլ ամիսների ընթացքում պատրաստ կլինի նոր տեսահոլովակը և երգը:

Արամեն ևս առաջինը շնորհավորում է ընտանիքի անդամներին` մայրիկին, տատիկին, սիրած էակին և եղբոր աղջիկներին և արդեն անակնկալ պատրաստել է:

«Կարևորը հետաքրքիր շնորհավորելն է: Նվերներ ընտրելիս նախընտրում են տվյալ մարդուն անհրաժեշտ նվերներ մատուցել»,- ասաց նա:

Արամեն մարտի 8-ին մասնակցելու է երկու համերգային ծրագրի` մեկը նվիրված հայ անվանի կանանց, մյուսը` բոլոր կանաց և աղջիկներին, որից մեկը` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Մարտի 8-ին էր նախատեսված Արամեի նոր «Դու, դու, դու» երգի տեսահովոլակի պրեմիերան, սակայն երգչի պրոդյուսերի խոսքով` տեսահոլովակի պրեմիերան կլինի մինչև մարտի 15-ը: 

Արսեն Սաֆարյանը առաջինը կնոջն է շնորհավորում, հետո ընտանիքի մյուս, և աշխատում է այնպիսի բան նվիրել, որի կարիքը նա ունի կամ միգուցե կուզենար ստանալ: Երգիչը այդ օր պատրաստվում է անցկացնել ընտանիքի անդամների կողքին:

Ինչ են սիրում նվիրել Արամեն, Միհրան Ծառուկյանը և Արսեն Սաֆարյանը մարտի 8-ին