.jpg)
Հայաստան-Չեխիա. Տոմսերի վաճառքը` վաղվանից
2013 թ. մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Չեխիայի ազգային թիմին` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ նշված խաղի տոմսերը կվաճառվեն մարտի 8-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:
Ավելացնենք, որ արևմտյան տրիբունայի 1 տոմսի արժեքը 8000 դրամ է: Արևելյան տրիբունայից խաղին հնարավոր է հետևել 5000, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներից` 3000 դրամով: