ՀՖՖ-ն նշանակել է հավաքականների մարզիչներին
07/03/2013 20:02

ՀՖՖ-ն նշանակել է հավաքականների մարզիչներին

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են ՀՖՖ հավաքականների բաժնից, Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը և «Գանձասարի» դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Մ-21 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Ռաֆայել Նազարյանը: Նրան կօգնեն «Բանանցի» մարզիչ Կարեն Սիմոնյանը և «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս «Փյունիկի» մարզիչ Արտակ Օսեյանը:

Իսկ ահա Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը: Նրա օգնականները կլինեն «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը: