Ադրբեջանում  երկրաշարժից տուժածները մոտ մեկ տարի  է՝ վրանների տակ են ապրում
07/03/2013 19:25

Ադրբեջանում երկրաշարժից տուժածները մոտ մեկ տարի է՝ վրանների տակ են ապրում

BBC-ի ադրբեջանական ծառայությունը Զաքաթալայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի գոտուց ռեպորտաժ է պատրաստել: Տեղի բնակիչները BBC-ի թղթակցին պատմել են, որ ոմանց համար նոր բնակարաններ են կառուցվում, սակայն շատերը դեռևս ապրում են անտանելի պայմաններում:

Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին իրենց քանդված տների փոխարեն երեք ամսվա ընթացքում նորերը կառուցել, սակայն, մինչ այժմ քիչ թվով տներ են կառուցվել, մի մասի շինարարությունը դեռևս չի ավարտվել, իսկ շատերի տներն էլ նույնիսկ չեն սկսել կառուցել:

Տուժածներից մի կին էլ բողոքել է, որ խմելու ջուր չունեն, քանի որ ջրատար խողովակները պայթել են և չկա մեկը, ով կվերանորոգի: «Նրանք մի ծորակն էլ չեն նորոգում»,- բողոքել է տարեց կինը, ով դեռևս բնակվում է վրանում:

Հիշեցնենք, որ 2012 թ.-ի մայիսին Ադրբեջանի հյուսիս-արևմտյան տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում մոտ 500 տուն ամբողջովին ավերվել է, իսկ 3500-ը՝ բնակվելու համար վտանգավոր են դարձել: 

Ադրբեջանում երկրաշարժից տուժածները մոտ մեկ տարի է՝ վրանների տակ են ապրում