.jpg)
«Al Jazeera». Ադրբեջանում իրավիճակը վատթարացել է
«Al Jazeera» պարբերականը տպագրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խոսքի ազատության պաշտպանության միջազգային կազմակերպության փորձագետ Ռեբեկա Վինսենթի հոդվածը:
«Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունն աննախադեպ հարձակման թիրախ է դարձել, քանի որ այս երկիրն արտասովոր արշավ է սկսել իր քննադատաներին լռեցնելու ուղղությամբ: Ադրբեջանում իշխանությունները, կարծես, պատժում են նրանց, ովքեր բացահայտում երկրում առկա մարդու իրավունքների խնդիրները:
2012 թ.-ի դեկտեմբերից սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը վատթարացել է ահագնացող չափերի: Հունվարին, Բաքվում և այլ գյուղերում տեղի ունեցող հակակառավարական բողոքի ակցիաներին իշխանություններն արձագանքել են ոտնձգություններով, բողոքի ակցիաների տասնյակ մասնակիցների ձերբակալություններով: Շատերին կարգադրել են տույժեր վճարել, մի մասին էլ ձերբակալել են»,- նշված է հոդվածում:
«Ադրբեջանում ժողովրդավարամետ ջատագովները կարևոր մարտահրավերների դեմ առ դեմ են կագնում» խորագրի ներքո Ռեբեկա Վինսենթը գրում է. «Միևնույն ժամանակ իշխանությունները կարծես աջակցում են «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին: «Քարե երազներ» գրքում վերջինս անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, իսկ նրա քննադատները նշում են, որ նա համակրում է Հայաստանին: Իշխանամետ խմբերը բողոքի ակցիաներ են անցկացրել փետրվարին` Այլիսլին անվանել են դավաճան և այրել վերջինիս գրքերը:
Նախագահ Ալիևը Այլիսլին զրկել է վերջինիս ոչ միայն իրեն հասանելիք թոշակից և «Ժողովրդական հեղինակ» տիտղոսից, այլև վտարել Ադրբեջանի գրողների միությունից: Իշխանամետ կուսակցության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի 10 հազար մանաթ (մոտ 13 հազար ԱՄՆ դոլար) պարգևավճար կվճարվի այն մարդուն, որ կկտրի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը:
Իշխանությունների իրականացրած քայլերի արդյունքում, հոկտեմբերին սպասվող ընտրությունները չեն կարող ազատ ու արդար դիտվել: Ձերբակալվել է «REAL» (Հանրապետական այլընտրանք) շարժման նախագահ Իլգար Մամեդովը, ով հայտարարել էր, թե մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին: Վերջինս 10 տարվա ազատազրկման է դատապարտվելու` Իսմայիլ քաղաքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեղադրանքով»:
«Իսկ ո՞ւր մնաց ԶԼՄՆ-երի ազատությունը» խորագրի ներքո հոդվածագիրը նշում է. «Տեղական խմբերը տեղեկացնում են, որ Ինտերենտ կառավարման ֆորումից մեկ ամիս անց, ինտերնետի ազատությունը Ադրբեջանում վատթարացել է: Ի հավելում, մամուլի ազատության իրավիճակը երկրում էականապես վատթարացել է, քանի որ իշխանությունները շարունակում են ձերբակալել այն լրագրողներին, ովքեր քննադատում են իշխանություններին և տարբեր տեսակի ճնշումներ իրականացնում անկախ ԶԼՄ-ների վրա:
Հատկապես խոսքը ռաջատար ընդդիմադիր «Ազադլիգ» թերթ մասին է, որը հետապնդումների թիրախ է դարձել: «Ազադլիգ» թերթը պետք է վճարի 62.000 մանաթ (մոտովորապես 79.000 դոլար), քանի որ քննադատել էր պետական երեք պաշտոնյաների:
Անհրաժեշտ է ադրբեջանական իշխանությունների նկատմամբ միջազգային լայնամասշտաբ ճնշումներ իրականացնել, ինչպես նաև կոչ անել՝ անհապաղ դադարեցնել հետապնդումներն ու քանի ուշ չէ, լրջորեն մտածել միջազգային պարտավորությունների կատարման մասին»: