.jpg)
Ավագանու ընտրություններ. ՀՀԿ ցուցակի 2-րդ տեղում Սմբատ Լպուտյանն է
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ընթացքում քննարկվել է հետընտրական զարգացումների թեման, ինչպես նաև` մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հարցը: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա փոխանցմամբ` Երևանի ավագանու ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է միջազգային գրոսմաստեր, աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ պրոֆեսոր, ճարտարապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Շարմազանովի տեղեկացմամբ` ավագանու ամբողջական ցուցակը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում. Aysor.am-ի զրուցակիցը, սակայն, ընդգծեց, որ նախապես հրապարակված ցուցակի առաջին երեք հորիզոնականները չեն վերանայվի: