Աշխարհի ամենադաժան մոլագարները. Էդվարդ Գեյն`Պլենֆիլդյան մսագործը (Ֆոտոշարք)
07/03/2013 21:13

Աշխարհի ամենադաժան մոլագարները. Էդվարդ Գեյն`Պլենֆիլդյան մսագործը (Ֆոտոշարք)

Էդվարդ Գեյնը, ում անվանում են Պլենֆիլդյան մսագործ, աչքի է ընկել ոչ թե սպանությունների քանակով, այլ դրանք կատարելու դաժանությամբ և մանրամասներով:


Գեյնը ապրում էր ֆերմայում, որը վերածել էր սպանությունների սարսափելի վայրի. Նրա տան պատերը զարդարված են եղել սպանված կանանց մաշկից պատրաստված դիմակներից: Իսկ նրա սենյակների գիշերալամպերը պատրաստված են եղել մարդկանց օրգաններից:

Գեյնը իր զոհերի մաշկից պատրաստում էր իր համար կոստյում, բաճկոն և հագուստի այլ պարագաներ:

Էդը մոլագար լինելուց բացի նաև նեկրոֆիլ էր. Հետաքննությունը բացահայտել է, որ նա բազմիցս գնացել է իրենց փոքրիկ քաղաքի գերազմանատուն և դուրս բերելով նոր հուղարկավորվածներին՝ կտրել նրանց ականջները, սեռական օրգանները, կրծքերը:

Բացի այդ, Էդը մահացածներին մաշկազերծում էր  և  իր համար դիմակներ պատրաստում:



Իր առաջին սպանությունը մոլագարն իրականացրել է 1954 թ.-ին, երբ անհետացել էր փորքիկ սրճարանի տեր Մերի Խոգանը` Պլենֆիլդ քաղաքից:

Հետագայում ոստիկանները Էդի տանը հայտնաբերել են կանանց դիակներ, որոնք կախված են եղել առաստաղից. նրանց բոլոր օրգանները հեռացված են եղել:

Բազմաթիվ սպանություններից հետո Էդվարդ Գեյնին ձերբակալում են: Դատարանը նրան անմեղսունակ է ճանաչում և նա իր կյանքի մնացած հատվածն անցկացնում է հոգեբուժարանում, որտեղ և մահանում է 1984թ.-ին` 77 տարեկան հասակում: 

Էդվարդի պատմությունը նախատիպ է դարձել բազմաթիվ հոլիվուդյան սարսափ ֆիլմերի համար:

 

Աշխարհի ամենադաժան մոլագարները. Էդվարդ Գեյն`Պլենֆիլդյան մսագործը (Ֆոտոշարք)