.jpg)
Այսօր Կոբո Աբեի ծննդյան օրն է
89 տարի առաջ այս օրը ծնվել է ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն, իսկական անունը` Կիմիֆուսա: Նա ծնվել է Տոկիոյում:
Մանկությունն անցել է Մանջուրիայի Մուկդեն քաղաքում, որի բժշկական ինստիտուտի կլինիկայում աշխատում էր հայրը: 1943-ին ընդունվում է Տոկիոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց վերադառնում է Մուկդեն:
Հոր մահը նյութական ծանր կացության մեջ է դնում ապագա գրողի ընտանիքին: 1946-ին Աբեն ստիպված էլինում վերադառնալ Տոկիո` շարունակելու ուսումը, թեպետ բժշկությամբ զբաղվելու հեռանկարն արդեն գրեթե չէր հետաքրքրում նրան:
Այնուամենայնիվ, 1948-ին ավարտում է համալսարանը` վճռական քննություն ընդունող պրոֆեսորին խոստանալով երբեք չզբաղվել բժշկությամբ:
Կոբո Աբեի գործերից հայերեն է թարգմանվել «Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջան» , «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» վեպերը: Կան նաև այլ թարգմանություններ: