Մահմուդ Ահմադինեժադը կմասնակցի Հուգո Չավեսի հուղարկավորությանը
07/03/2013 19:38

Մահմուդ Ահմադինեժադը կմասնակցի Հուգո Չավեսի հուղարկավորությանը

ԻԻՀ նախագահը Հուգո Չավեսի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով մեկնել է Վենեսուելա:
Այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը

Հաղորդագրության համաձայն՝ Կարակաս կատարած այցի ընթացքում Մահմուդ Ահմադինեժադին ուղեկցում են ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, նախագահի խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշային և փոխնախագահ Միրթաջ Էդդինին:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան առթիվ նախօրեին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցական ուղերձ էր հղել, իսկ կառավարության որոշմամբ՝ երկրում սուգ էր հայտարարվել:

Նախորդող տեղեկատվություն՝ Ահմադինեժադ. Չավեսը Հիսուս Քրիստոսի ուղեկցությամբ կվերադառնա
 

Մահմուդ Ահմադինեժադը կմասնակցի Հուգո Չավեսի հուղարկավորությանը