.jpg)
Նալբանդյանը և Լեֆորը քննարկել են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերջերս Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, ինչպես նաև Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին: