.jpg)
Վաղն Ազատության հրապարակում կլինի Կանանց օրվան նվիրված տոն-հանրահավաք
Վաղը` մարտի 8-ին, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կնախագահի Ազատության հրապարակում կայանալիք Կանանց միջազգային օրվան նվիրված տոն-հանրահավաքը: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
«Ազատության հրապարակում ժամը 17-ին հայտնի երաժիշտ-կատարողներ, քաղաքական առաջնորդներ ու քաղաքացիական ակտիվիստներ կմիանան մասնակիցներին՝ ևս մեկ անգամ հարգելու 2013թ. փետրվարի 18-ին ժողովրդի նվաճած հաղթանակի իրական աղբյուր հանդիսացող մեր մայրերին, քույրերին և դուստրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: