Մարտի 10-12-ը Հայաստան կգա Միացյալ թագավորության ԱԳ փոխնախարարը
07/03/2013 18:22

Մարտի 10-12-ը Հայաստան կգա Միացյալ թագավորության ԱԳ փոխնախարարը

Միացյալ թագավորության Արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12 Հարավային կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի Հայաստանում: Այս մասին հայտնում են Երևանում Բրիտանիայի դեսպանատնից:

Սայմոն Ֆրեյզերը ՄԹ Արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է և պատասխանատու է Լոնդոնում Արտաքին գործերի նախարարության աշխատանքի և աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

Երևանում, փոխնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երևան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման և Հայաստանի ու ՄԹ-ի միջև մասնավորապես առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն վերաբերյալ հարցեր:
 

Մարտի 10-12-ը Հայաստան կգա Միացյալ թագավորության ԱԳ փոխնախարարը