Վարդան Սեդրակյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
07/03/2013 17:16

Վարդան Սեդրակյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը այսօր ժամը 16.30-ին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնում է Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով:
Նա մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ:

Նախորդող հրապարակում` Վարդան Սեդրակյանին կկալանավորեն. Աղբյուր

Վարդան Սեդրակյանին, հնարավոր է, շուտով կալանավորեն

Վարդան Սեդրակյանի փաստաբանը նրա ներկայացուցիչն է ևս մեկ գործով

Վարդան Սեդրակյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել