ԲՄՎ-ի վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն
10/03/2013 22:05

ԲՄՎ-ի վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Մարտի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Գրիգորյանին, ով տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից Aysor.am-ին հայտնեցին, թե ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 12.30-ին, մեղայականով ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Գարիկ Մ.-ն եւ հայտնել, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով նշված վրաերթը կատարել է ինքը: 

ԲՄՎ-ի վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն