Վենեսուելայում նշանակվեց նախագահական ընտրությունների օրը
10/03/2013 18:52

Վենեսուելայում նշանակվեց նախագահական ընտրությունների օրը

Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն ապրիլի 14-ին: Այս մասին հայտարարել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը:

Խորհուրդը որոշումն ընդունել է Նիկոլաս Մադուրոյի անմիջական հրամանով. «Ես խնդրեցի նրանց, որ ամեն բան սահմանադրական կարգով լինի»,- ասել է Մադուրոն:

Գալիք օրերին կհրապարակվեն ընտրությունների հետ կապված այլ մանրամասներ: Ակնկալվում է, որ Մադուրոն ընտրությունների կգնա իշխող կուսակցության անունից:

Նրա գլխավոր մրցակիցը լինելու է ընդդիմադիրների առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը:
 

Վենեսուելայում նշանակվեց նախագահական ընտրությունների օրը