.jpg)
Հ.Խուրշուդյան. Վաղը ՍԴ-ից պահանջելու ենք վավերացնել քաղաքացու կամքը
Վաղը ժամը 10:00-ին մենք լինելու ենք Սահմանադրական դատարանում և պահանջելու ենք վավերացնել ՀՀ քաղաքացու ընտրությունը: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը.
«Մենք գիտենք` ում հետ գործ ունենք: Բայց խախտումների վերաբերյալ փաստերն ու տեղեկատվությունն այնքան շատ էր, որ անգամ ափսոս էր դրանք չներկայացնել որևէ իրավապահ մարմնի: Շատ ենք աշխատել: Փաստերը ներկայացրել ենք բառի բուն իմաստով կիլոգրամներով ու տրամադրել ենք տասնյակ տեսասկավառակներ»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Նա ավելացրեց, որ ՍԴ դիմելով` իրենք ևս մեկ շանս են տալիս Սահմանադրական դատարանին գոնե մեկ անգամ ժողովրդի կամքը կատարելու:
Ելույթ վերջում Խուրշուդյանը ներկայացրեց մի շարք ընտրախախտումների վերաբերյալ տվյալներ: