Նոր մանրամասներ Գավառում շրջված ավտոբուսի դեպքից
10/03/2013 22:20

Նոր մանրամասներ Գավառում շրջված ավտոբուսի դեպքից

Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 13.23-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտ կողաշրջվել է «ՊԱԶ» մակնիշի 0336 Լ պետհամարանիշով Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած, 1954 թ. ծնված Զ. Բաբայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղևոր:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոբուսը: 

Նոր մանրամասներ Գավառում շրջված ավտոբուսի դեպքից