.jpg)
10/03/2013 20:56
Մեքսիկայում սպանվել է զբոսաշրջության նախարարը
Գվադալահարայում հանցագործները գնդակահարել են Խալիսկո նահանգի զբոսաշրջության նախարար Խոսե դե Խեսուս Գալյեգոս Ալվարեսին:
Utro.ru-ի փոխանցմամբ` նախարարը իր մեքենայով անցնում էր փողոցով, երբ նրա մեքենայի վրա կրակ են արձակել:
Հանցագործները մեքենայով դիմել են փախուստի:
Նախարարը ստանձնել էր պաշտոնը ընդամենը մեկ շաբաթ առաջ: