.jpg)
10/03/2013 19:50
Մոսկվայում դանակահարել են 6 մարդու
Մոսկվայի իրավապահները հայտարարել են, որ մայրաքաղաքի հարավ-արևմուտքում տղամարդը դանակահարել է 6 մարդու:
Utro.ru-ի փոխանցմամբ` առավոտյան ժամը 7-ի կողմերը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տղամարդը դանակահարել է 6 հոգու:
2 մարդ հոսպիտալացվել է, մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: