Վիճաբանությունը «Զվարթնոց» օդանավակայանում
10/03/2013 19:05

Վիճաբանությունը «Զվարթնոց» օդանավակայանում

Մարտի 9-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել և բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց:

Նշված քաղաքացիները բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից երեքը` 1992 թ. ծնված Շահեն Գ.-ն, 1988 թ. ծնված Մարգար Ա.-ն և 1969 թ. ծնված Արտակ Ա.-ն, Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներ են, իսկ 1980 թ. ծնված Հայկ Հ.-ն Շահեն Գ.-ին դիմավորելու եկած ազգականն է:

Նշված 4 անձինք մարմնական վնասվածքներ են ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: Հայտնում է ոստիկանությունը։ 

Վիճաբանությունը «Զվարթնոց» օդանավակայանում