.jpg)
Ռ. Հակոբյան. Մեր «հանուն» պայքարն ուզում են «ընդդեմ» պայքարի վերածել
Ասել եմ ու կասեմ` նրանք, ովքեր գողանում են ժողովրդի քվեն, ովքեր ստորացնում ու վախեցնում են մեր ժողովրդին` մեր ներսի թուրքերն են: Այսպես իր ելույթն Ազատության հրապարակում սկսեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:
Հակոբյանն անդրադարձավ նախօրեին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին.
«Սադրանք էր, բոլորը տեսան ինչպես մի խումբ մարդիկ եկան ու խժդժություն սկսեցին: Եվ այդ սադրանքների գլխավոր կազմակերպիչը Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն էր: Ղուկասյանն իր սադրիչներին միայն վերջին բառերն է փոխանցում իմ ասածի: Այսօր մի խումբ մարդիկ վեր են կացել ու ուզում են մեր «հանուն» պայքարը «ընդդեմ» պայքարի վերածել. Ոչ, մեր պայքարը մեր Հայաստանի ու մեր երեխեքի համար է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: