Ձյան ծանրությունից փլուզվել է ավտոտնակի տանիքը
10/03/2013 21:54

Ձյան ծանրությունից փլուզվել է ավտոտնակի տանիքը

Մարտի 10-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 33 շենքի տանիքի ձյունը թափվել է հարակից ավտոտնակի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է Լ. Հարությունյանին պատկանող ավտոտնակի տանիքը, տեղաշարժվել են պատերը (26.6 քմ):

ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ փրկարարները վտանգավոր տարածքը սահմանազատել են ժապավենով: 

Ձյան ծանրությունից փլուզվել է ավտոտնակի տանիքը