.jpg)
Դանի Ալվեշ. «Մեսսիի վրա ավելորդ ճնշում գործադրելու կարիք չկա»
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Կարծում եմ` բոլորն էլ տեսնում են, որ վերջին մի քանի խաղերում Լեոն ասես կորցրել է իրեն: Ինչո՞ւ: Դեռ չգիտեմ: Մեսսին հոգեբանական վատ վիճակի մեջ է: Եթե մարդը չի ցանկանում կիսվել իր մտահոգություններով, ուրեմն կարիք չկա նրա վրա ավելորդ ճնշում գործադրել: Ես հարգում են նրա անձնական տեսակետը, սակայն վերջին ժամանակաշրջանում նա այնպիսին չէ, ինչպես սովորաբար:
Այդուհանդերձ, չեմ կարող չնկատել, որ մնացած բոլոր ֆուտբոլիստներից Լեոն տարբերվում է իր ֆանտաստիկ անհատականությամբ: Եվ եթե Մեսսին սխալվում է, ապա նա որոշ ժամանակ անց կարողանում է ուշքի գալ և գործի անցնել»,- նշել է Ալվեշը: