.jpg)
ՍԴ-ի այսօրվա նիստն ավարտվեց. Անդրիաս Ղուկասյանի դիմումը կքննարկեն վաղը
Սահմանադրական դատարանում ավարտվեց այսօրվա դատական նիստը: Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ընտրությունները վիճարկելու մասին դիմումը կքննարկվի վաղվա նիստում:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկեց Անդրիաս Ղուկասյանին դատարանին տրամադրել փաստացի ապացույցներ, որպեսզի դատարանը մինչև վաղվա նիստը ծանոթանա դրանց, ինչպես նաև բազմացնի ու տրամադրի մասնակից մյուս կողմերին:
Անդրիաս Ղուկասյանի դիմումը կքնարկվի ՍԴ-ում, վաղը ժամը 10:00-ին: