.jpg)
Արամ Սարգսյան. Խմբակցությունները պետք է մանդատները վայր դնեն
«Իմ կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը խորը քրիստոյա մարդ է: Նա այսօր ծայրահեղ քայլի է գնացել` դիմելով հացադուլի տարբերակին»,- նման կարծիք հայտնեց Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցի եկած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Շատ տխուր է, որ մենք այս երկիրն ենք, շատ տխուր է, որ առաջին տեղը զբաղեցրած թեկնածուն հացադուլ է հայտարարում` արդարության համար»,- ասաց Ա. Սարգսյանը:
Այս ամենին որպես լուծում` «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն առաջարկում է, որ ԱԺ խմբակցությունները վայր դնեն իրենց մանդատները:
«ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն համարում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել, հետևաբար ճիշտ կլինի, որ նրանք վայր դնեն իրենց մանդատները»,- ասաց Ա. Սարգսյանը:
Նա, սակայն, նշեց, որ իր ասածը չի վերաբերում ԲՀԿ-ին, քանի որ «ԲՀԿ-ն չի հստակեցնում, թե ո՞ր ժողովրդի կողքին է` Ր. Հովհաննիսյանի օգտին քվեարկած, թե` Ս.Սարգսյանի»:
Ա. Սարգսյանը կարծում է, որ հացադուլը, խմբակցությունների մանդատների վայր դնելը և հաջորդ հանրահավաքին շատ մարդ լինելու երեք հանգամանքների արդյունքում հնարավոր է գոնե Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ, կամ նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն: