«Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»
11/03/2013 12:06

«Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մարտի 10-ին, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայող է մահացել: Պարզաբանումներ ստանալու նպատակով Aysor.am-ը դիմեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:

«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:

Հարցին, թե «ինչպես կգնահատեք իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, արդյո՞ք վերջին օրերին հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են արձանագրվել, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներն անհամեմատ քիչ են, առանձնապես ակտիվություն չի նկատվում»: 

«Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»