Սամբոյի առաջնությունների արդյունքները հայտնի են
11/03/2013 21:03

Սամբոյի առաջնությունների արդյունքները հայտնի են

Ավարտվել են Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունները` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Պատանիների առաջնությանը մասնակցել են Երևանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզերի և Արցախի հավաքական թիմերը, ընդհանուր հաշվով` 167 մարզիկներ: Երիտասարդների առաջնությանը մասնակցել են Երևանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզերի, Արցախի և ԲԿՄԱ-ի հավաքական թիմերը՝ 62 մարզիկներով: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղթողներ են դարձել պատանիներից՝ Դավիթ Խաչատրյանը (48 կգ, Նոր Հաճն), Կարեն Մինասյանը (52 կգ, Գյումրի), Ստեփան Սարգսյանը (56 կգ, Գյումրի), Գրիգոր Նիկողոսյանը (60 կգ, Գյումրի), Հարություն Առաքելյանը (65 կգ, Գյումրի), Արթուր Հովհաննիսյանը (70 կգ, Երևան), Գառնիկ Սարոյանը (75 կգ, Սպիտակ), Սամվել Հակոբյանը (81 կգ, Երևան), Էդիկ Պետրոսյանը (87 կգ, Սպիտակ) և Ալբերտ Սարգսյանը (+87 կգ, Աբովյան): Երիտասարդներից հաղթողներ են դարձել Ջիվան Ղազարյանը (48 կգ, ԲԿՄԱ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, ԲԿՄԱ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, ԲԿՄԱ), Արթուր Սահակյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, ԲԿՄԱ), Արթուր Մանուկյանը (74 կգ, Վանաձոր), Մինաս Մադոյանը (82 կգ, Երևան), Սեյրան Սահակյանը (90 կգ, ԲԿՄԱ), Ռազմիկ Հովհաննիսյանը (100կգ, Վանաձոր) և Գարեգին Կիրակոսյանը (+100 կգ, Աբովյան):

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջնությունների արդյունքների հիման վրա կձևավորվեն Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների հավաքականները, որոնք ապրիլին Կիպրոսում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:

Սամբոյի առաջնությունների արդյունքները հայտնի են