.jpg)
Թ. դե Վաալ. Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր մակարդակ ունեցող երկիրն է
Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը Foreign Policy-ում հոդված է հրապարակել, որում Ադրբեջանը ներկայացրել է որպես Հարավային Կովկասի՝ ժողովրդավարության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը: Նրա կարծիքով, Ադրբեջանում իշխանության և ժողովրդի միջև «կողմերի հավասարությունը» խախտվել է և այն այլևս ընդունելի չի համարվում: Ադրբեջանն իր հարստությունը ստանում է գրեթե միայն նավթից ու գազից, և բնակչության որոշ հատվածներ այլևս չեն ցանկանում ենթարկվել «մենք ձեզ բարձր կենսամակարդակ ենք ապահովում, դուք էլ առանց միջամտության հնարավորություն տվեք ղեկավարել երկիրը» գործարքին:
Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մի շարք զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնցում մասնակցեցին վաճառականներ, բանակ զորակոչվածների ծնողներ, ինչպես նաև Իսմաիլլ քաղաքի բնակչությունը: Օտարության մեջ բնակվող համալսարանի ռեկտորը Ադրբեջանում տիրող կաշառակերության մասին պատմող սկանդալային տեսանյութեր հրապարակեց: Ադրբեջանում ձերբակալեցին երկու ընդդիմադիր առաջնորդներ Թոֆիկ Յագուբլուին ու Իլգար Մամեդովին: Վաստակավոր գրող Աքրամ Այլիսլիին հայերի ջարդերի մասին պատմող գիրք հրապարակելու համար զրկեցին պետական շքանշաններից և զանազան ճնշումների ենթարկեցին:
«Այս խնդիրներն ու անկարգություններն վկայում են այն մասին, որ Ալիևին հանգիստ ճանապարհ չի սպասվում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո»,- նշել է փորձագետը: