«Dorians» ռոք-խմբին անդրադարձել են BBC-ն, Rollingstone-ը, Guardian-ը
11/03/2013 21:28

«Dorians» ռոք-խմբին անդրադարձել են BBC-ն, Rollingstone-ը, Guardian-ը

«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի ներկայացուցիչ, «Dorians» ռոք-խմբին անդրադարձել են BBC, Rollingstone, Guardian և մի շարք այլ հայտնի պարբերականներ: 

Խմբի մասին խոսակցությունները հատկապես ավելացել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձավ, որ Dorians խումբը «Եվրատեսիլ 2013»-ի ժամանակ կատարելու է բրիտանական «Black Sabbath» ռոք-խմբի համահիմնադիր, կիթառահար և երգահան Թոնի Այոմի «Lonely Planet» երգը: 

BBC-ի պատրաստած տեսանյութում Թոնի Այոմին խոստովանում է, որ նախկինում երբեք «Եվրատեսիլի» համար երգ չի գրել, սակայն միշտ պետք է առաջ շարժվել, և այժմ «Եվրատեսիլի» հերթն է:

Ռոք երաժիշտը նաև ասել է, որ մյուս մասնակիցների երգերին ծանոթ չէ, սակայն մեծ հույսեր է կապում այս երգի հետ և ինքը ակնկալում է, որ այն «կփակի բոլորի բերանը»:

Rollingstones-ը իր հոդվածում անդրադարձել է նաև Գյումրիի երաժշտական դպրոցի կառուցման թեմային, որին մասնակցել է նաև Թոնի Այոմին: Guardian-ի անդրադարձել է «Dorians»-ի և Թոնի Այոմի համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի հետ երաժշտի ունեցած կապին: Պարբերականը գրել է, որ ամեն տարի մրցույթը 10 միլիոնից ավելի մարդ է դիտում, և հենց «Եվրատեսիլի» շնորհիվ է «Abba» խումբը հայտնի դարձել:

 

«Dorians» ռոք-խմբին անդրադարձել են BBC-ն, Rollingstone-ը, Guardian-ը