.jpg)
11/03/2013 16:37
Արմավիրում երկրաշարժ է գրանցվել
Այսօր, ժամը 15.11-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: