Մաքսակետերում առգրավված 7 ամենազարմանալի առարկաները
11/03/2013 21:26

Մաքսակետերում առգրավված 7 ամենազարմանալի առարկաները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարբեր երկրների մաքսակետերում առգրավված ամենահետաքրքիր 7 առարկաները:

 

1. Հավանաբար ամենազարմանալի գտածոն հայտնաբերել են Ստանստեդի օդանավակայանի մաքսային աշխատողները՝ 2007 թվականին: Ուղևորի պայուսակից նրանք դուրս են բերել պահածոյի տուփ՝ 10 զույգ մարդկային ակնախնձորներով:

2. Քովենթրի օդանավակայանի աշխատակիցները ուղեբեռից դուրս են բերել բավականին հետաքրքիր ձեռնոցների զույգ՝ Ֆրեդի Կրյուգեր ոճի մեջ: 

3. Մյունհենի օդանավակայանի աշխատակազմի սարսափելի գտածոն ապշեցրել էր բոլորին: Երկու իտալուհիների ուղեբեռից հայտնաբերվել էր կմախք և գանգ: Իտալուհիները պատմել են, որ դա իրենց ազգականի կմախքն է, ով մահացել է Բրազիլիայում, սակայն պատգամել է իրեն հուղարկավորել հայրենիքում: 

4. Հիթրոու օդանավակայանում Հարվարդում կրթություն ստացած աֆրիկացի արքայազնին ձերբակալել են կոկայինի մեծ խմբաքանակով, որը նա թաքցրել էր սոխի կեղևի մեջ: Ապօրինի գտածոն  գնահատվել է 163 հազար ԱՄՆ դոլար:

5. 2012 թվականին  փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում գերմանացի մաքսայինները առգրավեն են հսկայական գումար, որը թաքցված է եղել թխվածքաբլիթի մեջ:

6. Մ.Թ.Ա. 6-րդ դարով թվագրված երկու արձաններն առգրավվել են Հունաստանում՝ մաքսանենգների մոտ:

7. Չորացված թրթուռների պաշարը առգրավել են Հաթվիկի օդանավակայանում: Տասնյակ հազարավոր թրթուռներով փաթեթը գտել են Բուրկինո-Ֆասոյից ժամանած -ամյա երիտասարդի մոտ:

Մաքսակետերում առգրավված 7 ամենազարմանալի առարկաները