.jpg)
Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն բոլորին համարում է ուժեղ մրցակից
ՀՀԿ-ն բոլորին համարում է ուժեղ մրցակից, բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ողջունում եմ, որ Երևանի ավագանու ընտրություների գործընթացը շատ համակարգված է ընթանում: Հիմա բոլոր ընդդիմադիր լիդերները պայքարում են իրենց ընտրազանգվածի ձայները ստանալու համար, քանի որ ընդդիմադիր հատվածը հստակ մի լիդերի է սատարում: Իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որը որդեգրված է մեզ համար: Կլինենք մեծամասնություն՝ կգործենք այդպես, կլինենք փոքրամասնություն` կգործենք այդպես»,- մանրամասնեց Գ. Սահակյանը: