.jpg)
Գեյշաները ամուսնանալուց հետո հրաժարվում են մասնագիտությունից
Ճապոներեն գեյշա նշանակում է «արվեստի մարդ»։ Գեյշան երաժշտության, պարի և զվարճանքի գիտակ է: Նա երկար տարիներ սովորում է զանազան երաժշտական գործիքներ, երգ, պար և տղամարդկանց ընկերախմբում կատարյալ տանտիրուհի լինել։
Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը:
Շատերը գեյշաներին մարմնավաճառներ են համարում։ Նրանք, ովքեր հասկանում են ճապոնական մշակույթի նրբությունները, պնդում են հակառակը։
Իսկական գեյշան հաջողակ է, երբ տղամարդիկ վարձում են գեյշա իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմվածքներ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել քաղաքականության մասին և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու խաղի կանոնները։
Կար ժամանակ, երբ ընդհանրապես ճապոնացի կանանց արգելվում էր հասարակական կյանքին մասնակցություն ունենալ, և գեյշաները հենց այն կանայք էին, ովքեր կարող էին ուշադիր և հոգատար դեր տանել գործնական հանդիպումների ժամանակ։
Ճապոնիայի աղքատ տարիներին գեյշաների հաջողությունը հանգեցրեց այն բանի, որ բազմաթիվ սնանկացած ծնողներ ստիպված էին վաճառել իրենց դստրերը գեյշաների կացարանին (օկիյա)։ Հինգ կամ վեց տարեկանից ուսուցանվող այս երեխաները դառնում էին հաջողված գեյշաներ և հետագայում պետք է փոխհատուցեին դասընթացի գումարը։
Գեյշան կարող է վճռել սեռական հարաբերություն ունենալ այն հաճախորդի հետ, ում հետ նա ձևավորել է հատուկ հարաբերություններ, բայց սա նրա գործի մասնիկը չի կազմում և մեկ գիշերվա համար չի։ Սրանք երկարատև հարաբերություններ են։
Կար ժամանակ, երբ սպիտակ շպարը, որն օգտագործում էին միայն գեյշաները, թունավոր էր և պատրաստվում էր կապարից։ Այժմ այն արդեն վնասակար չէ
Գեյշա դառնալու առաջին քայլը օկիյա դիմելն ու ընդունվելն է։ Օկիյան գեյշաների կացարանն է, որի տիրուհին հենց ինքն է վճարում դասընթացի համար։ Այդ կինը կոչվում է օկամի կամ օկասան։ Վերջինս ճապոներեն նշանակում է մայր։
Ի տարբերություն սովորական կիմանոյի՝ գեյշայի կիմանոն ընդգծում է նրա պարանոցը։ Ճապոնական մշակույթի համաձայն՝ այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը։ Գեյշան միշտ միայնակ կին է։ Եթե նա որոշում է ամուսնանալ, ապա նա թողնում է իր մասնագիտությունը։