Ընտրախախտումների վերաբերյալ մարտի 7-ի դրությամբ ստացվել է 247 հաղորդում
11/03/2013 13:36

Ընտրախախտումների վերաբերյալ մարտի 7-ի դրությամբ ստացվել է 247 հաղորդում

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 7-ի դրությամբ ստացվել է 247 հաղորդում, որոնցից 187 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից, 5-ը` ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված 247 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 218-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին,

3 հաղորդում քննարկման փուլում է:

 

 

Ընտրախախտումների վերաբերյալ մարտի 7-ի դրությամբ ստացվել է 247 հաղորդում