Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը` մարտի 14-ին
11/03/2013 18:32

Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը` մարտի 14-ին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: 
Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-20:30-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Մարտի 14-ին, ՀՀ նկարիչների միությունում` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։
 

Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը` մարտի 14-ին