.jpg)
Մասիսում, Աշտարակում սիրիահայերի համար թաղամասեր կկառուցվեն
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են սփյուռքի նախարարությունից:
Ծանոթանալով ուսանողների խնդիրներին, նախարարը խորհրդի անդամներին առաջարկել է բացահայտել սիրիահայ ուսանողների խնդիրները և ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ կերպով զբաղվել դրանց լուծմամբ:
ՀՀ սփյուռքի նախարարը հայտնել է նաև, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Այս պահին քննարկվում է ֆինանսական միջոցներ գտնելու խնդիրը: Հայտնի են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: