Իրաքում  ահաբեկչության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 100-ից ավելի մարդ
11/03/2013 20:50

Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 100-ից ավելի մարդ

Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել 100-ից ավելի մարդ: Զոհերի թվում են երկու ոստիկան և մեկ կին: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star թերթը:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Դիբիս քաղաքի ոստիկանության շենքի մոտ, որը գտնվում է Քիրքուքից 45 կմ հյուսիս-արևմուտք: Վիրավորներից շատերը դպրոցականներ էին՝ քրդական օրիորդաց դպրոցի աշակերտներ: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ երեխաները դասի են եղել: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել:

Դիբիս քաղաքը քրդերը ցանկանում են միավորել Իրաքի հյուսիսում գտնվող իրենց ինքնավարությանը: Այն հիմնականում բնակեցված է արաբներով և թուրքմեներով 

Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 100-ից ավելի մարդ