.jpg)
Թոշակառուների բարեկեցության սանդղակում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է
Համաձայն Ֆրանսիական Natixis ինվեստիցիոն բանկի կողմից սահմանաված թոշակառուների բարեկեցության համաշխարհային սանդղակի` 2013 թ-ի տվյալներով Հայաստանը 150 երկրների շարքում զբաղեցնում է 80-րդ տեղը և այդ ցուցանիշով առաջատարն է Հարավային Կովկասի երկրների շրջանում: Սանդղակը հրապարակվել է բանկի պաշտոնական կայքում:
Սանդղակում Ադրբեջանը գրավել է 93-րդ, իսկ Վրաստանը՝ 89-րդ տեղը: Նշենք, որ թոշակառուների բարեկեցության սանդղակը ցույց է տալիս, թե որքանով են լավ ապրում թոշկառուները 150 երկրներում:
Հետազոտությունը հիմնված է առողջության, նյութական բարեկեցության, ֆինանսների և այլ չափանիշների վրա: Սանդղակի առաջին տասնյակում ներառվել են Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Դանիան, Գերմնաին, և Ֆրանսիան:
Սանդղակը եզրափակում են Աֆղանստանը, Մալին, Լիբերիան, Սիերա Լիոնեն, Կոմորյան կղզիները, Կոնգոի դեմոկրատական հանրապետությունը, Զիմբաբվեն: