.jpg)
Պյատենկոն մեկնարկեց պարտությամբ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Բանանցի» մրցակիցն առաջատարներից մեկն էր՝ «Միկան»: Անկասկած, ուսումնամարզական հավաքներից հետո կարևոր էր տեսնել թիմերին գործի մեջ և հասկանալ, թե ինչ է սպասվում առաջիկայում:
Այս հարցերի պատասխանը, թերևս, «Բանանցի» երկրպագուները չստացան: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Բանանցը» լավ հանդիպում չանցկացրեց և պարտվեց 0:2 հաշվով: Միայն խաղի մեկնարկում թիմի ֆուտբոլիստները որոշակի ակտիվություն դրսևորեցին ու 4-րդ րոպեին կարող էին հասնել հաջողության, սակայն հարմար դիրքից նորեկ Ռոման Դեբելկոյի կատարած հարվածը բարձր ստացվեց: Դաշտի տերերն աստիճանաբար առավելություն ստացան և «Բանանցին» գերազանցեցին գոլային պահերով: «Միկան», ի վերջո, հասավ իր նպատակին: Փոխարինման դուրս եկած Սեմյոն Մուրադյանը հանդիպման 67-րդ և 81-րդ րոպեներին, օգտվելով պաշտպանների թողտվությունից, 2 անգամ գրավեց Նիկոլայ Սարգսյանի պաշտպանած դարպասը` հաղթանակ ապահովելով իր թիմի համար:
Հաջորդ հանդիպումը «Բանանցն» անկացնելու է մարտի 16-ին` սեփական հարկի տակ ընդունելով «Արարատին»: