.jpg)
Նյու Յորքի քաղաքապետը լեզբուհի կլինի՞
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ լեսբուհի Քրիստինա Քուինը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է: Այս մասին է հաղորդում Gazeta.ru լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե նման բան տեղի ունենա, ապա նա կդառնա ոչ միայն Նյու Յորքի, այլև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող առաջին կին քաղաքապետը։
Նա արդեն հանդիպել է Մանհեթենի բնակիչների հետ, ովքեր նրան դիմավորել են «Քրիստինա Քուինը քաղաքապետի պաշտոնում» պաստառներով։